Հասարակական

Հայաստանի մանկատներում  633 երեխա են ապրում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մանկատներում  633 երեխա են ապրում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խնամքի հաստատություններում 2016 թվականի դրությամբ գրանցված են 3500 երեխա, որոնցից 633-ն ապրում են մանկատներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեխաներից 450-ը հաշմանդամություն ունեն: 541-ն ապրում են գիշերային խնամքի կենտրոններում, իսկ 2047-ը սովորում են հատուկ դպրոցներում:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կարեւորում է Հայաստանում իրականացվող ներառական կրթության ծրագիրն ու նշում, որ մեր երկիրն այդ առումով բավական մեծ փորձ ունի: «Մեր համար առաջին խնդիրը մնում է այն, որ կրթական հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաներին ոչ թե խղճան, այլ համարեն իրենց շրջապատի կարեւոր մասնիկը»,-ասաց նա:

ԿԳՆ փոխնախարարը վստահեցրեց, որ ոչ մի միջոց լիարժեք չի կարող գործել, եթե երեխան դուրս է գործունեության դաշտից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող 12 հաստատություններում ապրող 699 տղաների եւ 602 աղջիկների 90 տոկոսը մեկ կենսաբանական ծնող ունի: Վայոց Ձորի մարզում եւ Արարատի մարզում չկան խնամքի հաստատություններ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում