Մշակույթ

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը

1 րոպեի ընթերցում

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սեպտեմբերի 5-ին տեղի կունենա «Արվեստների և արհեստների»    համահայկական փառատոնը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման Media Onix  ընկերությունը, որը փառատոնի կազմակերպիչն է։ 

Փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աջակցությամբ։ 

Նշվում է, որ փառատոնն անցկացվում է արդեն 15-րդ անգամ։ Այն այս անգամ առանձնակի է իր ընդգրկվածությամբ՝ ներկայացված  են  ՀՀ   բոլոր  մարզերի քաղաքային և գյուղական համայնքները։

Փառատոնի շրջանակներում ավելի քան 70 տաղավարներում Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ստեղծագործ անհատներն ու մշակութային կենտրոնները ցուցադրում են իրենց աշխատանքները, կազմակերպում վարպետության դասեր։ Ներկայացնում են նաև իրենց տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, ազգային խոհանոցին բնորոշ առանձնահատկություններով և ավանդական հայկական հյուրասիրությամբ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում