Իրավունք

Զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ

Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին մի խումբ զինծառայողների վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ևս 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը):

Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով:

Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին տեղի ունեցած վրաերթի հետևանքով մեկ զինծառայող մահացել էր, մի քանիսը ստացել էին տարբեր վնասվածքներ։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում