Մշակույթ

Սերժ Թանկյանը կստեղծի ռուսական «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի երաժշտությունը

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը կստեղծի ռուսական «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի երաժշտությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ հայ երաժիշտ, Sistem of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը որպես կոմպոզիտոր միացել է «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի նախագծին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ցենթրալ Փարթներշիփ ռուսական կինոընկերության պաշտոնական էջը, Թանկյանը վաղուց ցանկանում էր էպիկական ֆիլմերի համար երաժշտություն գրել, և այս ֆիլմը լինելու է իր առաջին փորձը կոմպոզիտորի կարգավիճակում:

« Ես արդեն մի քանի ամիս աշխատում եմ «Կոլովրատովի մասին լեգենդը» ֆիլմի համար: Երազել եմ այսպիսի նախագծերում աշխատել և հպարտանում եմ դրանով»,- նշել է Սերժ Թանկյանը:

Ֆիլմում ստեղծվել է 6 երաժշտական պատմություն, որի մի մասը էլեկտրոնային է, իսկ գործիքային մասը System of a Down խումբը գրելու է առանձին:

Ֆիլմի գլխավոր ռեժիսոր և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևի խոսքով` Սերժ Թանկյանը ստեղծել է այնպիսի երաժշտություն, որը կարելի է դասել լավագույն կինոերաժշտությունների շարքում:

Ֆիլմի երաժշտության աշխատանքները կավարտվեն 2017 ամռանը , այն կցուցադրվի 2017 թվականի նոյեմբերի 30-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում