Տարածաշրջանային

Այաթոլլա Ալի Խամենեին քվեարկեց նախագահական ընտրություններում

2 րոպեի ընթերցում

Այաթոլլա Ալի Խամենեին քվեարկեց նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն Է քվեարկել երկրում ընթացող նախագահական ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:

«Ընտրությունները շատ կարեւոր են, եւ երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում Է»,- հայտարարել Է Խամենեին, որը քվեարկել Է Թեհրանի ընտրատեղամասերից մեկում:

Իրանի ավելի քան 63 հազար ընտրական տեղամասերում քվեարկությունն սկսվել Է տեղական ժամանակով ժամը 08:00-ին: Թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, երկրի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռայիսին, մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը եւ արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան: Առաջին երկուսը համարվում են բացահայտ ֆավորիտներ, ընդ որում, սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, նրանց հաղթելու շանսերը մոտավորապես հավասար են:

Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ Է հավաքել ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա չհաջողվի անել թեկնածուներից որեւԷ մեկին, կկայանա երկրորդ փուլ, որտեղ կմրցակցեն առաջին փուլի երկու առաջատարները:

Պաշտոնապես հայտարարված Է, որ քվեարկությունը շարունակվելու Է մինչեւ ժամը 18:00-ն, բայց այն կարող Է երկարացվել ներքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլիի որոշմամբ:

Նախագահական ընտրություների հետ միաժամանակ Իրանում կանցկացվեն քաղաքային խորհուրդների ընտրություններ եւ խորհրդարանի լրացուցիչ ընտրություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում