Հայաստանի խոշորացված համայնքներում մեկնարկել են ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ մի շարք խոշորացված համայնքներում արդեն մեկնարկել է շուրջ 2 մլն 580 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական միջոցների և սարքավորումների տրամադրման գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ և այլ տեխնիկական միջոցներ և սարքավորումներ:

Առաջիկայում համայնքները կստանան նաև այլ տեխնիկական միջոցներ, միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ: Նախատեսվում է համայնքներում կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ:

Ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքները կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլար արժողության (ԱՄՆ-ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար) առաջին անհրաժեշտության մեքենաներն ու տեխնիկական միջոցները:

Մնացած խոշորացված համայնքներում կազմակերպվել են մասնակցային հանդիպումներ և քննարկումներ, որոնց արդյունքում գույքագրվել են վերհանված կարիքներն ու խնդիրները:

ՏԿԶ նախարարությունում գործող փորձագիտական խմբի կողմից արդեն հաստատվել են Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորհայք, Ջերմուկ, Մեղրի խոշորացված համայնքների՝ ընդհանուր առմամբ 2 մլն, 670 հազար ԱՄՆ դոլարի ծրագրերը: Գորիս, Տեղ, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Ամասիա, Աշոցք, Սարապատ և Արփի միավորված համայնքների՝ 5 մլն, 950 հազար ԱՄՆ դոլար արժողության ծրագրային առաջարկները գտնվում են նախնական գնահատման փուլում:

Ներդրումային ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համարվում է վերը նշված ծրագրերի իրականացման համակարգողը:

Հայերեն English Русский

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԲՀԿ-ն ԿԸՀ է դիմել իր ստացած քվեների հետ կապված անճշտությունների հարցով

Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Վահագն Խաչատուրյան