Ռուսաստանը կպահպանի Թուրքիայից որոշ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ապրիլի 3-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կպահպանվեն Թուրքիայից Ռուսաստան կատարվող լոլիկի բեռնափոխադրումների հետ կապված սահմանափակումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: «Մենք մեր թուրք գործընկերներին խնդրել ենք, որպեսզի նրանք հասկանան, որ այն «Սու 24»-ի կործանման ողբերգական դեպքից հետո, ինչի հետևանքով հաստատվեցին այդ սահմանափակումները, կյանքը չի մնացել նույն տեղում և շատ բան է փոխվել»,- նշել է Պուտինը: ՌԴ նախագահը հավելել է , որ դա, մասնավորապես, կապված է գյուղապրանքների արտադրության հետ:

«Մեր գյուղատնտեսները վերցրել են մեծ վարկեր, գյուղատնտեսական ապրանքների արտադրության ապահովման համար ջերմոցային համալիրներ կառուցելու նպատակով: Մենք փորձում ենք կայացնել և ազատականացնել այդ ոլորտը և այդ պատճառով այս տեսակի ապրանքների վերաբերյալ սահմանափակումները կշարունակեն ուժի մեջ մնալ»,- հավելել է նա:

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը չի պատրաստվում ընդմիշտ փակել իր շուկան բոլոր ներմուծումների համար, այդ թվում` լոլիկի ներմուծման: «Ինչ վերաբերվում է մյուս սահմանափակումներին, մենք գտնում ենք , որ դրանք կարող են հանվել, և մենք այսօր այդ հարցում Էրդողանի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու 24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտացվել են: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված» եւ նշել, որ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»:

Ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը թուրքական օդուժի կողմից Սիրիայի տարածքում խոցվելու հետ կապված ռուս-թուրքական հարաբերությունների գերլարված ֆոնին Ռուսաստանը պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ռուսաստանը 2016 թվականի հոկտեմբերից մասնակիորեն վերացրել էր թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոն, որը գործում էր 2016 թվականի հունվարի 1-ից: Այդուհանդերձ, արգելքը շարունակում է պահպանվել լոլիկի, հավի, խնձորի, տանձի, խաղողի, ելակի և մի շարք այլ մթերքների նկատմամբ:

Հայերեն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ

ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել

Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա

Երևանի Պուշկինի փողոցի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Ագաթանգեղոսի 7 հասցեում շարունակվում են բարեկարգման աշխատանքները․ տարածքը կվերածվի նոր հանրային գոտու

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները

Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին

Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում

Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ