Հունաստանի դատարանը մերժել է թուրք զինվորներին հանձնելու թուրքական կողմի պահանջը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի դատարանը մերժել է Թուրքիայի նոր պահանջը` իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Թուրքական կողմը պահանջել էր վերադարձնել փախած ութ զինվորականներից երեքին: Մյուս երեքի պահանջը հունական դատարանը մերժել էր մեկ շաբաթ առաջ` ապրիլի 25-ին: Եվս երկուսի գործը շարունակում է ընթացքի մեջ մնալ:

Դիմելով դատարանին` մայիսի 3-ին դատախազը նշել է` կա հավանականություն, որ զինվորները Թուրքիայում արդար հետաքննության չեն ենթարկվի: «Նրանք կարող են տանջանքների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկվել»,- ասել է նա:

Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ձախողումից հետո ութ թուրք զինվորական` երեք մայոր, երեք կապիտան և երկու սերժանտ-մայոր ուղղաթիռով փախել էին Հունաստան` այդ երկրից ապաստան հայցելով: Նրանք հայտնել էին, որ վախենում են Թուրքիայում իրենց կյանքի համար:

Թուրքիան փախած զինվորականներին մեղադրում է հեղաշրջման գործում մասնակցություն ունենալու մեջ` Հունաստանից պահանջելով զինվորականներին հանձնել թուրքական կողմին:

Հայերեն

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը