Հասարակական

Հանրապետությունում ապրիլի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում ապրիլի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանրապետության տարածքում ապրիլի 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 8-9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 7-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է լինի անձրև: Ապրիլի 8-9-ին մայրաքաղաքում սպասվում է անձրև:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում