Հասարակական

Հանրապետությունում ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-6-ն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 3-ի գիշերը սպասվում են կարճատև տեղումներ: 3-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում