Ալի Խամենեի. «Իրանը վերածվել է համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի քաղաքականությանը դիմադրության առաջադիրքիե
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ իր երկիրը «վերածվել է համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի քաղաքականությանը դիմադրության առաջադիրքիե: «Համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի գոռոզամիտ վարչակարգի հետ ժողովուրդների դիմակայության մեջ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերածվել է ազգերի դիմադրության ճակատի ղեկավարող կենտրոնիե,-երկուշաբթի օրը հայտարարել է այաթոլլա Խոմենեին՝ ելույթ ունենալով իրանցի ուսանողների առջեւ: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնին հակազդելու գործում Իրանին օգնում է «հավատն ու հեղափոխական ոգինե: «Իրանում իսլամական կառավարման համակարգը պայթած ռումբի արդյունք ունեցավ համաշխարհային քաղաքականության մեջ, որի ուժգնությունը հազարավոր անգամ ավելի մեծ է այն ռումբից, որն ամերիկացիները կիրառեցին Հիրոսիմայումե,-ասել է Խամենեին, որի խոսքը մեջբերել է իրանական հեռուստատեսությունը: