Հասարակական

Հայաստանում գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:40-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 17-ին, ժամը 20:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.380և արևելյան երկայնության 44.150աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բյուրական գյուղից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում