Տարածաշրջանային

Էրդողանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մարտի 10-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել է հանդիպման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:

Էրդողանը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ կատարվելիք քայլերի վերաբերյալ հարցեր:

«Սիրիայում րոպե առաջ կայունություն հաստատելու գործում բոլորս մեծ ծառայություն ունենք մատուցելու»,- նշել է Էրդողանը:

«Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարվող համատեղ վճռական պայքարը պետք է տանենք նաև մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ»,- ավելացրել է նա:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան, մասնավորապես, սպասում է, որ վերջ դրվի Մոսկվայում Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական թևի գործունեությանը:Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Էրդողանը նշել է. «Մենք ցանկություն ունենք ամենակարճ ժամկետներում լուծելու առկա խնդիրները»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում