Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շուտով համաձայնության գալ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում:

«Կարծում եմ՝ նա պատրաստ է համաձայնություն կնքել», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի հետ իր զրույցների մասին հարցին։

Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք ռուս-ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մինչև 2029 թվականին իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Նա նշել է, որ իր կարծիքով՝ հակամարտությունը մինչ այդ կավարտվի, նույնիսկ կարող է ավարտվել ավելի շուտ։

Ավելի վաղ Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուր Reuters-ին հայտնել էր, որ Պուտինը մերժում է Կիևի հետ խաղաղության բանակցությունների կոչերը և, հավանաբար, կսրի հակամարտությունը, որը շարունակվում է արդեն 4,5 տարի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում