Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինական հակամարտության կարգավորման հետագա քայլերը քննարկելու համար հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու մտադրության մասին

«Մեզ հարց տվեք Պուտինի համար, քանի որ ես այսօր նրա հետ եմ խոսելու։ Նա ցանկանում է վերջ դնել հակամարտությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի  շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ  համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Թրամփը նաև նշել է, որ հաճախ է շփվում Պուտինի հետ։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը ցանկանում է վերջ դնել հակամարտությանը, և դա լիովին իրագործելի է ստեղծված իրավիճակում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում