Հասարակական

Եղանակը հանրապետությունում կտաքանա 2-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Եղանակը հանրապետությունում կտաքանա 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությանում մարտի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին` կեսօրից հետո, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով: Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում մարտի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին` կեսօրից հետո, 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում