Պաշտոնական

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Առաջինին

1 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Առաջինին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Առաջինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է.

«Ձեր կյանքն աստվածահաճո եւ անձնվեր ծառայություն է ժողովրդին եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Ձեր երկարամյա հոգեւոր եւ գիտական գործունեությունը, Մայրավանքի սրբազան կամարների ներքո Ձեր կողմից բարձրացվող աղոթքները ոգեւորիչ ուժ եւ աջակցություն են մեր ժողովրդի զավակների համար: Այն անդադրում ջանքերը, որ ծավալում եք ի շահ ազգապահպանության եւ մեր պատմամշակութային ու հոգեւոր ժառանգության պահպանման, Ձեզ արժանացրել են ամենաբարձր հարգանքի»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, արեւշատություն եւ անսպառ եռանդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում