Հայաստանի կոմկուսը «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով սկսեց նախընտրական քարոզարշավը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով տվեց նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը նշեց, որ կուսակցությունը նախեւառաջ ցանկանում է ընդգծել այն խոշոր հնարավորությունները, որոնք երկիրը ձեռք է բերել Խորհրդային իշխանությունների տարիներին: «Այսօր երկրում աղքատության ցուցանիշը շատ բարձր է: Ամենավատն այն է, որ պայմաններ չեն ստեղծվում, որպեսզի այդ արտագաղթը դադարի: Գիտությունը նույնպես շատ վատ վիճակում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տաճատ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կուսակցության գաղափարախոսության, նախընտրական ծրագրի հիմքում ընկած է տնտեսական զարգացումը եւ աշխատանքը, ժողովրդին աշխատանքով ապահովելու միտումը: «Ժամանակն է, որ բանկերի նկատմամբ հսկողություն լինի: Այն կարծիքին ենք, որ պետական սեկտորը ավելի շատ դերակատարություն պետք է ունենա տնտեսական զարգացման գործում: Ժամանակն է գյուղերում կոոպերատիվ տնտեսություններ սկսել: Մեզ շատ են հարցնում՝ ինչու դաշինքներ չենք կազմում որեւէ քաղաքական ուժի հետ: Մենք դաշինք ենք կնքել ժողովրդի հետ. եթե հաղթի կուսակցությունը, ապա կհաղթի ժողովուրդը: Մեր նպատակն է սոցիալիստական հասարակարգի հաստատումը, սոցիալիզմի ամրագրումը»,-նշեց նա:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը՝ Տաճատ Սարգսյանն ընդգծեց, որ այն ոչ միայն նպաստելու է տնտեսության զարգացմանը, նոր տնտեսական կապերի ձեռքբերմանը, այլեւ չի խանգարելու ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդմանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Ընդգրկված 9 քաղաքական ուժերի համար նախընտրական քարոզարշավը մեկնարկեց մարտի 5-ից: Առաջիկա ընտրություններին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացրել է 173 հոգուց բաղկացած ցուցակ, որը գլխավորում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Հայերեն English

Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր

«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան

Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ

Պամզամենի վաղմիջնադարյան համալիրի պեղումներն ուշագրավ արդյունքներ են տալիս

Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը և ՀՀ ՏԿԵ նախարարությունը հուշագիր են ստորագրել համատեղ մտադրությունների մասին

Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան. հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետ

Ջրասուզակ Վահե Մելքոնյան. փրկարարի առաքելության և ծառայողի ապրումների մասին

Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին

Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից

Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը