Քաղաքականություն

«Իզվեստիա»-ն հայտնում է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման ամսաթիվը

1 րոպեի ընթերցում

«Իզվեստիա»-ն հայտնում է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Թերթի տվյալներով, Հայաստանի ղեկավարը ՌԴ մայրաքաղաքում կգտնվի երկու օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Իզվեստիա»-ին հաստատել է, որ նման հանդիպում է նախապատրաստվում:

Սարգսյանը եւ Պուտինը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցերը, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը: Բացի այդ, կողմերը մտադիր են ստորագրել մի շարք ներդրումային համաձայնագրեր:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀՀ նախագահը պաշտոնական այցով Մոսկվա Է ժամանելու ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: «Պատրաստում ենք Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը»,- ասել է Լավրովը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում