Հասարակական

Հաստատվեց անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը

1 րոպեի ընթերցում

Հաստատվեց անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջները՝ կառավարությունը հաստատեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ըստ այդմ՝ կկարգավորվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այդ մարմինների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում այլ անձանց կողմից էլեկտրոնային եղանակով պահպանվող և մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց փոխանցելու և տվյալների բազաները փոխկապակցելու հետ կապված հարաբերությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով սահմանված անձնական տվյալների փոխանցման հետ կապված հարաբերությունների վրա կարգը չի տարածվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում