Երևանի և Ռուսաստանի պետական թատերական ինստիտուտների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտի միջև փետրվարի 14-ին կնքվեց հինգ տարվա համագործակցության պայմանագիր: Պայմանագրի շրջանակում կլինեն ուսանողների և ուսուցիչների երկկողմ այցելություններ և փորձի փոխանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնական այցի շրջանակում ԵԹԿՊ-ում հյուրընկալվել էր ՌԹԱՊԻ-ի պատվիրակությունը՝ ռեկտոր Գրիգորի Զասլավսկու ղեկավարությամբ:

ԵԹԿՊ-ի ռեկտոր Դ. Մուրադյանը կարևորում է այս շատ կարևոր հարաբերությունների վերականգնումը. «Տասնամյակներ շարունակ մեր թատերական գործիչների մի ամբողջ սերունդ անցել է ՌԹԱՊԻ-ի հարուստ և պրոֆեսիոնալ դպրոցը: Այսօր նրանք լիդերներ են մեր մշակութային կյանքում ՝ բալետմայստեր Վիլեն Գալստյան, ռեժիսորներ Ռուբեն Բաբայան, Սոս Պետրոսյան, մեր պրոռեկտոր Հովհաննես Ավագյանը ևս սովորել է այնտեղի ասպիրանտուրայում: Այս մարդկանց ներկայությունը վկայում է ԵԹԿՊ-ի և ՌԹԱՊԻ-ի միջև եղած կարևոր փոխհարաբերությունների մասին: Մեզ համար շատ կարևոր է վերականգնել կապերը, նոր սերունդներին ևս տալ այդ հնարավորությունը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԹԱՊԻ-ի ռեկտոր Զասլավսկին ուրախ է, որ միջազգային համագործակցության հաստատման շրջանակում Հայաստանը երկրորդ երկիրն է, ուր այցելում են: Զասլավսկին հույս հայտնեց, որ ինչպես Հայաստանում շատերը հպարտանում են ՌԹԱՊԻ-ում անցկացրած օգտակար տարիների համար, այնպես էլ որոշ ժամանակ անց նաև իրենց շրջանավարտները կպատմեն Երևանում ստացած հետաքրքիր փորձի մասին:

ՌԹԱՊԻ-ի ուսանողները ևս կարևորեցին փոխանակման ծրագրերի առկայությունը, որով իրենք և հայաստանցի ուսանողները հնարավորություն կունենան սովորել միմյանցից:

Պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 14-ին ՌԹԱՊԻ-ի պատվիրակությունը ԵԹԿՊ-ում կդիտի «Շեքսպիրյան կրքեր» ներկայացումը և կայցելի Մատենադարան:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ