Փաշիկ Ալավերդյանը սպասելիքներ ունի երիտասարդ ծանրորդներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մեծ սպասելիքներ ունի երիտասարդ մարզիկներից:

«Հայաստանի առաջնությունում վերջին տարիներին ցածր քաշային կարգերում մեծ արդյունքներ ցույց չեն տալիս: Բայց այն մարզիկներից, ովքեր նոր են ընդգրկվել հավքականի կազմում, ես շատ սպասելիքներ ունեմ: Այս տարին մեզ համար որոնումների տարի է լինելու: Իսկ ինչ կապված է առաջատարների հետ, ապա եթե մարզիկները չեն մարզվում թեկուզ մեկ տարի, ապա նահանջ են ապում: Նրանք հիմա իրենց ներուժի 30 տոկոսի վրա են: Այն մարզիկները, ովքեր կկարողնան հասնել իրենց ներուժի 80-100 տոկոսին, նրանք էլ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ալավերդյանը:

Վերջինիս խոսքով` ծանրորդների ուշադրությունը բևեռել են պատանիների աշխարհի առաջնության վրա, քանի որ այնտեղ խաղարկվելու են Օլիմպիական վարկանիշներ: «Ինչպես գիտեք, նախորդ խաղերին ունեցանք երկու չեմպիոն, իսկ այս անգամ՝ տեսնենք ինչ կստացվի քանի որ մեկ ու կես տարի դեռ կա»,-ասաց մարզիչը:

Փետրվարի 2-ից 5-ը մրցահարթակ են դուրս եկել տղամարդիկ: Ընդհանուր թվով 76 ծանրորդներ պայքարել են Հայաստանի Հանրապետության չեմպիոնի կոչման համար: 8 քաշային կարգերում չեմպիոններ են դարձել. 56 կգ քաշային կարգում՝ Լևոն Թորոսյանը (երկամարտի արդյունքը՝ 206 կգ), 62 կգ քաշային կարգում՝ Դավիթ Գասպարյանը (երկամարտի արդյունքը՝ 252 կգ), 69 կգ քաշային կարգում՝ Վանիկ Ավետիսյանը (երկամարտի արդյունքը՝ 291 կգ), 77 կգ քաշային կարգում՝ Ժորժ Եղիկյանը (երկամարտի արդյունքը՝ 302 կգ), 85 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը (երկամարտի արդյունքը՝ 325 կգ), 94 կգ քաշային կարգում՝ Կարուշ Ղուկասյանը (երկամարտի արդյունքը՝ 350 կգ), 105 կգ քաշային կարգում՝ Սամվել Գասպարյանը (երկամարտի արդյունքը՝ 365 կգ) և 105+ կգ քաշային կարգում՝ Հայկ Հակոբյանը (երկամարտի արդյունքը՝ 340 կգ):

Հայերեն

Ադրբեջանի հետ բանակցություններում Երևանի համար ընդունելի են բոլոր այն հարթակները, որոնցում կհարգվեն ՀՀ-ի շահերը

Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարները կաջակցեն Հայաստանի եվրոպական ինտեգրմանը

Չկա ՀՀ-ի որևէ սահմանային միլիմետր, որն ավելի կարևոր է, քան մեկ այլ սահմանային միլիմետրը. ՔՊ խմբակցությունը՝ սահմանազատման մասին

Զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար մի շարք պահանջներ կսահմանվեն

Ուկրաինայի պարտությունը տրիլիոնավոր դոլար կարժենա ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե

Հայտարարագիր ներկայացրած 61 հազար քաղաքացուց 4200-ն օգտվել է մինչև 100 հազար դրամ հետվճարի ծառայությունից․ Սիսակ Գաբրիելյան

Թրամփը հրամանագիր է ստորագրել Եմենի հութիների կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի արտաքին ռիսկերի պատկերում ցածր է գնահատում միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերը

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերի վերացումը քիչ հավանական է համարում

ՀՀ ԱԺ-ն ընդունել է քաղաքացիության գործընթացների թվայնացման օրենսդրական փաթեթ