Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիանգսակ Քիթիչայսերին (նստավայրը՝ Մոսկվա):Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Ընդգծելով, որ պատմականորեն ձևավորված հայ-թաիլանդական բարեկամական ամուր հարաբերությունների վրա հիմնված կապերը Հայաստանի անկախացումից հետո շարունակում են զարգանալ նույն ոգով, Նախագահը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել փոխգործակցությանը՝ նկատի առնելով ամենատարբեր ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժն ու ստեղծված նախադրյալները:

Դեսպան Քիթիչայսերին նշել է, որ արդեն մի շարք հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Հայաստանում՝ հայ-թաիլանդական առևտրատնտեսական կապերն ամրապնդելու և համագործակցությունը փոխշահավետ ու հեռանկարային մի շարք ոլորտներում՝ ոսկերչություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, դեղագործություն և այլն, զարգացնելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու համար:

Դեսպանը և ՀՀ Նախագահը երկուստեք գոհունակությամբ են խոսել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու բարեկամ երկրների փոխգործակցության մասին:

Թաիլանդի դեսպանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում և այդ նպատակով ակնկալում է Միության անդամ Հայաստանի աջակցությունը ևս:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան