Հասարակական

Քաղաքաշինության պետական կոմիտեն թույլտվություններ է տրամադրելու էլեկտրոնային եղանակով

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության պետական կոմիտեն թույլտվություններ է տրամադրելու էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար միջավայրի բարելավման (Doing Business) և ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում մինչ տարեվերջ նախատեսվում է իրականացնել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկում, որը սահմանվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման համար մշակվել է մեկ պատուհանի գաղափարը կրող www.e-permits.am էլեկտրոնային կայքը, որի աշխատանքային ընթացքին ծանոթացնելու, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու կամ վերազինելու նպատակով այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կազմակերպվել է աշխատանքային քննարկում:

Ծրագրի մանրամասն ներկայացումից հետո որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որը մինչ կայքի օրենքով սահմանված ժամկետի գործարկումը, կքննարկի հանդիպմանը ներկա մասնագետների կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները:

Ըստ էության, սա` կառուցապատման ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանն ուղղված միջոցառումների շարքում, հերթական քայլերից մեկն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում