Հասարակական

Եղանակային վատ պայմանների պատճառով Մոսկվայից Երեւան թռիչքներ են հետաձգվել

1 րոպեի ընթերցում

Եղանակային վատ պայմանների պատճառով Մոսկվայից Երեւան թռիչքներ են հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղարկվել է 29 ավիաչվերթ, ևս մի քանիսը հետաձգվել են։

Մոսկվայից դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով եւս թռիչքներ են հետաձգվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից:

Gazeta.ru կայքը գրել էր, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 7 չվերթ, ևս 7-ը հետաձգվել է։ «Շերեմետևոյում» չեղարկվել է 22 չվերթ, 6-ը՝ հետաձգվել։ Պատճառը Մոսկվայում սպասվելիք ձյունն ու մառախլապատ եղանակն է:

«Վնուկովո» օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ չեն գրանցվել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում