Հասարակական

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է

2 րոպեի ընթերցում

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի էՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկՎարդենյանց լեռնանցքը՝ մասամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Երևան-Թալին, Ստեփանավան-Ալավերդի 12-14-րդ կմ-ին, Զովունի-Եղվարդ, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում և Տիգրանաշենի(Քյարքի) ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառմամբ, բեռնատարների համար՝ միայն Վրաստանից դեպի ՌԴ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի` ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց, որտեղ կատարվում են աղով ու ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նախարարությունը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում