Կտավի անհետացման քրեական գործի շրջանակում Արամ Աթեշյանը հարցաքննվել է որպես վկա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո հայոց պատրիարքարանից կտավի անհետացման հետ կապված քրեական գործի շրջանակում Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հարցաքննվել է որպես վկա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Հարուցված քրեական գործի շրջանակներում կտավի հեղինակի և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում դատամշակութաբանական, դատափաստաթղթաբանական, դատանյութագիտական, դատաձեռագրակաբանական համալիր փորձաքննություն: Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՌԴ իրավասու մարմիններին, որի եզրակացությունը դեռ չի ստացվել:

Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում դեպքի հետ կապված 2014 թվականի նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ): Կատարվում է նախաքննություն:

Ստամբուլի «ժամանակ» օրաթերթի ներկայացմամբ կտավի անհետացման պատմությունը սկսվում է 2000-ական թվականներից: Նկարի հեղինակն է Արամ Խաչատուրյանը, այն ստեղծվել է 1903 թվականին: Մութաֆյան պատրիարքի հրահանգով նկարը դուրս է բերվել պատրիաքարանից հենց Ստամբուլում հայաստանցի նկարչի կողմից կրկնօրինակելու համար: Դրանից հետո նկարը չի վերադարձվել: Որոշ ժամանակ անց, պատրիարքարան տեղեկություններ են հասնում այն մասին, որ դիմանկարը տեսել են Երևանում: Ավելին` այն ներկայացվել է որպես Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություն:

Պատրիարքի ընդհանուր փոխանորդ դառնալով` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս խնդիրը ժառանգել է: Եղած տեղեկությունները հաշվի առնելով` նա դիմել է Հայաստանի ոստիկանությանը: Ընթացքում հայտնի են դարձել որոշ մանրամասներ: Եպիսկոպոսին լուրեր են հասել այն մասին, որ այդ կտավն ուղարկվել է Ռուսաստան, որտեղ այն վաճառքի է հանվել կես միլիոն եվրոյով՝ որպես Այվազովսկու ստեղծագործություն։ Աթեշյանը տեսել է նաեւ Հայաստանում նկարի՝ ռուսերենով պատրաստված մասնագիտական տեղեկագիր-եզրակացությունը: Հայաստանի իրավապահ մարմինները, որոնց ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների հետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կապի մեջ է, խոստացել են համապատասխան քայլերի միջոցով Ռուսաստանում ճշտել, թե ում ստեղծագործությունն է այդ գործը։

Հայերեն English

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA