Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները բավական հաջող են ընթանում. Գերմանիայի դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ԵՄ շրջանակային համաձայնգրի շուրջ բանակցությունները բավական հաջող են ընթանում: Բանակցությունների հաջորդ շրջափուլը կլինի դեկտեմբերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Բանակցությունների ամառային փոքր-ինչ պասիվ փուլից հետո նկատվում է ակտիվ առաջընթաց: Թե երբ կստորագվի, չեմ կարող ասել, սակայն հայկական կողմից կա ազդանշան այն մասին, որ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի հաջորդ տարվա գարնանը: Առհասարակ այն փաստը, որ կնքվելու է այդպիսի համաձայնագիր, արդեն իսկ հաջողություն է: Դա Հայաստանի կողմից ազդակ է Եվրոպային, որ ցանկանում է գնալ արդիականացման, բարեփոխումների ճանապարհով, և որ այդ ճանապարհին ԵՄ-ն կարևոր գործընկեր է: Ես համոզված եմ, որ ԵՄ-ն, ինչպես նաև առանձին անդամ պետություններն ավելի շահագրգիռ են նոր ազդակներ հաղորդելու այս համագործակցությանը, այս կնքվելիք համաձայնագրին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց դեսպանը: Նա ընդգծեց, որ հենց այսպիսի լուրերը կարող են խթանել Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող եվրոպացի գործարարներին` այստեղ իրականացնելու սեփական տնտեսական ծրագրերը:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացմանը, ապա դեսպանը նշեց, որ ընդունում է Հայաստանի քաղաքացիների ցանկությունն առանց ընթացակարգերի դեպի Եվրոպա ճամփորդելու հետ կապված, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կմեկնարկի երկխոսությունն ԵՄ-ի հետ:

«Որպես խորհուրդ, հենվելով մինչ այս եղած փորձի վրա, կարող եմ ասել, որ գոյություն ունեն որոշ նախապայմաններ վիզային ռեժիմի դյուրացման ընթացակարգերի համար: Այսինքն` նախքան վիզայի դյուրացման վերաբերյալ պաշտոնապես երկխոսության մեջ մտնելը տվյալ երկիրը կարող է իրականացնել որոշակի քայլեր: Դա կհեշտացնի դեպի պաշտոնական ճանապարհին անցնելու գործընթացը»,-հավելեց նա:

Դեսպանն անդրադարձավ նաև լրագրողների` Կասպշիկի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը, հետաքննող մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցին:

«Թեման կարևոր է ոչ միայն ԵԱՀԿ գերմանական նախագահության, այլև անձամբ Շտայնմայերի համար: Գերմանիայի նախագահությունը մնացյալ ժամանակը կօգտագործի այս հարցում լիարժեք լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Հայերեն English Русский

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը. «Կորպուս Գաստրոբար»-ում էլ խախտումները վերացվել են

Կարևորում ենք Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահի շնորհավորանքը

Կիևը չի կարող Patriot ՀՕՊ համակարգի հրթիռներ գնել ԱՄՆ-ից ԵՄ-ի հատկացրած 6,1 միլիարդ եվրոյով

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին աճել է 6.5 տոկոսով

Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի

Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը

Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին

ԱԺ նիստ. 25/08/26

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել