Հասարակական

Պետական լիցենզիաները պետք է տրամադրել էլեկտրոնային եղանակով. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Պետական լիցենզիաները պետք է տրամադրել էլեկտրոնային եղանակով. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում պետական լիցենզիաները տրամադրել էլեկտրոնային եղանակով: Գործադիրի նիստին վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց 3-շաբաթյա ժամկետում օրենսդրական փոփոխությունների նախագիծ ներկայացնել, որով իրավաբանական անձանց լիցենզիաները պետք է տրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով:

«Բացառություն կկազմեն պաշտպանության նախարարությունից և միջուկային անվտանգության հարցերի պետական հանձնաժողովից ստացվող մի շարք լիցենզիաները՝ հաշվի առնելով, որ դրանք պետական գաղտնիքի տարրեր են պարունակում»,- «Արմենպրես»-իփոխանցմամբ, ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում