Հասարակական

Էջմիածին է ժամանել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը

2 րոպեի ընթերցում

Էջմիածին է ժամանել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարճատև այցով ժամանել է Հայաստան։ Նա իր այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանատանը և հանդիպելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը։ «Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան։ Ինչպես բազում այլ եկեղեցակններ, ինքն էլ ժամանել է Էջմիածին։ Մասնավոր ոչ մի նպատակ այցը չի հետապնդում»,-ասաց քահանա Մելիքյանը։

Հունիսի սկզբին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ հայտնելով, թե «վշտացած է Բունդեսթագում բանաձևի ընդունման կապակցությամբ», և Թուրքիայի հայ համայնքի անունից ափսոսանք հայտնելով գերմանացի օրենսդիրների որոշման համար:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուն ասաց, որ ինչպես Արամ Սրբազանը, այնպես էլ Մայր Աթոռը, ժամանակին ներկայացրել են, թե որոնք են եղել իր այդ նամակի պատճառները:

Տեր Վահրամի խոսքերով՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է Մայր աթոռի համար մնալ հայ եկեղեցու սպասավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում