Հասարակական

Մոսկվայի եղանակային պայմաններն ազդել են դեպի Երեւան թռիչքների վրա

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի եղանակային պայմաններն ազդել են դեպի Երեւան թռիչքների վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում վատ եղանակային պայաններն ազդել են նաեւ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակների վրա: Մոսկվայից-Երեւան թռիչքները գրանցվում են 1-2 ժամ ուշացումներով:

Օդանավակայանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ արդեն մի քանի օր է, ինչ Մոսկվայից Երեւան վայրէջքներն ուշանում են, սակայն ոչ մի թռիչք դեռ չեղյալ չի հայտարարվել:

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Մոսկվայում եղանակային վատ պայմաններից ելնելով «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեվո» օդանավակայաններից չեղարկվել է մոտ 100 թռիչք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում