«Փաստ» օրաթերթի հիմնադիրը թերթը չի համարում «մեռնող» երևույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տպագիր մամուլը համալրում ունի․ նոյեմբերի 8-ին լույս է տեսել «Փաստ» հասարակական-քաղաքական օրաթերթի անդրանիկ համարը: Օրաթերթի հիմնադիր, խմբագրական խորհրդի նախագահ Վարուժան Բաբաջանյանը նորաստեղծ լրատվամիջոցի սպառումից գոհ է և «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Փաստ»-ի ստեղծման նպատակներից մեկը լրատվության որակի բարելավումն է։

«Մեր մեդիա ընկերություններն իրենց առջև նպատակ են դրել ամբողջացված լրատվական փաթեթ մատուցել հասարակությանը: Այս պահին ունենք լրատվական կայքեր և թերթ, հետագայում հանդես կգանք նաև հեռուստատեսային ֆորմատով: Մենք որոշեցինք ստեղծել թերթ, որն ամբողջացնելու է մեդիաընկերության պատկերը: Առաջիկայում նախատեսում ենք նաև հրատարակել նոր ամսագիր»,- ասաց Բաբաջանյանը:

«Փաստ» օրաթերթի հիմնադիր-տնօրենը չի կարծում, որ թերթի ձևաչափը կորցրել է իր պահանջարկը հասարակությունում:

«Համաձայն չեմ, որ թերթը «մեռնող» մշակույթ է, քանզի ընթերցողը կարիք ունի ավելի փաստարկված և ավելի կայուն լրատվամիջոցների: Լրատվական կայքերի դեպքում արագության մրցավազք կա, և լինում են դեպքեր, երբ ցավալիորեն ետին պլան է մղվում լրատվամիջոցների՝ ճշգրիտ տեղեկություն տարածելու սկզբունքը: Մեր խնդիրն է թերթի ռազմավարական նպատակներից մեկը արագության մրցավազքին զուգահեռ ճիշտ և փաստարկված լրատվություն հրապարակելն է»,- նշեց Բաբաջանյանը:

«Փաստ» հասարակական-քաղաքական օրաթերթը լույս է տեսնում 3 հազար օրինակով:

Հայերեն

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը