Արցախ

Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Աունի հետ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Աունի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառը նոյեմբերի 4-ին այցելել է Լիբանանի նախագահական Պաապտայի նստավայր և հանդիպում ունեցել երկրի նորընտիր նախագահ Միշել Աունի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Արամ Ա-ն կաթողիկոսության, թեմերի, Լիբանանի հայկական ժողովական կառույցների ու անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Միշել Աունին Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով` մաղթելով, որ նրա ընտրությամբ Լիբանանի ժամանակակից պատմության մեջ նոր էջ բացվի, որը կնշանավորվի ներքին միասնականությամբ ու տնտեսական զարգացմամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների առջև ծառացած մարտահրավերներին ու քրիստոնեական ներկայության ամրապնդման հարցերին: Նախագահ Աունը և Վեհափառը Հայրապետը շեշտել լիբանանյան սփյուռքը վերակազմակերպելու և Լիբանանի զորակցությանը նոր մղում տալու հրամայականը: Հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը և Մայր Տաճարի լուսարարապետ Նորայր եպիսկոպոս Աշըգյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում