1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հնարավոր է -1...-3 աստիճան ցուրտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանրապետության տարածքում նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: