Հասարակական

Կարեն Կարապետյանը կարևորում է իրավաբանական անձանց էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրումը

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը կարևորում է իրավաբանական անձանց էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց լիցենզիա տրամադրող պետական մարմիններին՝ ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ: Վարչապետի խոսքով՝ «Լիցենզավորման մասին» գործող օրենսդրության համաձայն կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց:

«Իրատեսական էլիցենզիաների որոշ տեսակներն իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով` օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները: Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ: Կարծում եմ՝ պարզ է հանձնարարականի էությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում