ՀԱՊԿ խորհրդի նիստում ԼՂ հակամարտության հարցը չի քննարկվելու. Դմիտրի Պեսկով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկում չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Թուրքիային հակահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ խոսակցություններին՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը կքննարկի այդ հարցը, եթե թուրքական կողմը նման հարցով դիմի:

Հայերեն English Русский