Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ Էնեզին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ընդգծելով, որ Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները զարգանում են բնականոն հունով, և տարեցտարի ընդլայնվում է երկկողմ համագործակցության օրակարգը, Հանրապետության Նախագահը կարևորել է միջպետական երկխոսության շարունակական զարգացումը, որի համար, ըստ նրա, առկա են բոլոր նախադրյալները:

Նախագահը ջերմությամբ է հիշել 2009թ. Քուվեյթի Պետություն կատարած իր այցը և բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց արդյունքում երկու երկրներում բացվեցին դեսպանություններ, ավելի ակտիվացման շփումները։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Քուվեյթի հետ ավելի ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները, որում, Նախագահի համոզմամբ, մեծ դեր ունեն Հայաստանի և Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչությունները:

Դեսպան ալ Էնեզին վստահեցրել է, որ պաշտոնն ստանձնել է երկու երկրների միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու պատրաստակամությամբ և Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր պատկերացումները փոխշահավետ մի շարք ոլորտներում հայ-քուվեյթյան համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա