Քաղաքականություն

Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Լաթաքիա

1 րոպեի ընթերցում

Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Լաթաքիա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Սիրիայի ժողովրդին ուղղված մարդասիրական օգնության առաջին օդանավը հասել է Լաթաքիայի Հըմեյմի ռուսական ռազմակայան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Հոկտեմբերի 3-ին Իլ-76 օդանավով Լաթաքիա է տեղափոխվել 20 տոննա մարդասիրական օգնության առաջին մասը: Օդանավով բերված պարենամթերքը փոխանցվել է Լաթաքիա ժամանած Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին, ով կկատարի պարենամթերքի բաշխման համապատասխան կարգադրությունները:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին հանձնարարել էր, որ տուժած բնակիչներին աջակցելու համար երկու օդանավով մարդասիրական օգնություն առաքվի Սիրիա: Նման որոշում ընդունվեց Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերում զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման ենթարկվելուց հետո, որի հետևանքով զոհվեց 5 հայ, իսկ 11-ը վիրավորվեցին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում