Հասարակական

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում մշակված նոր օրինագիծ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ այն նպատակ ունի կարգավորել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման, գործընթացի ոչ պատշաճ իրականացման կամ այն սահմանված ժամկետում չներկայացման ընթացքում առաջացող իրավահարաբերությունները:

«Օրինագիծը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում: Այս նախաձեռնությունը նպատակ ունի կարգավորելու հարաբերություններ, որոնք ՀՀ-ում թեպետ նյութական առումով կարգավորված էին, սակայն ոչ հետեւանքային: Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում այն ամենակարեւոր նախագծերից է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հայերեն

Ուկրաինական պատվիրակությունը լքել է Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացման վայրը

Հունիսմեկյան տոն և ժպիտներ. ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին

Իտալիան ջանքեր է գործադրում ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզայի տրամադրման գործընթացն առավել մատչելի դարձնելու ուղղությամբ. դեսպան

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումը կիրականացվի առաջիկա 10 աշխատանքային օրվա ընթացքում

Հունիսի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ նախագահն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամներին

Երևանում Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին

«Առաջին Թիվի»-ն`ընտրական էթիկայի խախտումների կենտրոնում. հայտնի է Դիտորդ մարմնի եզրակացությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/06/25