Երևան

Երևանում Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

1 րոպեի ընթերցում

Երևանում Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում:

«Մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ.15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: Մեքենանների կանգառը կարգելվի նաև, Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա -Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա - Սրբ. Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ; 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում