Ուկրաինական պատվիրակությունը լքել է Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացման վայրը
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի պատվիրակությունը լքել է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Ըստ աղբյուրի՝ բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ Բոսֆորի ափին գտնվող Չըրաղան պալատում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է կարգավորման մասին հուշագիրը ներկայացնել ուկրաինական կողմին՝ հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում: