Տարածաշրջանային

Ալի Խամենեի. «Մերձավորարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը պարտություն կրեցե

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը պարտություն կրեց: «Մերձավոր արեւելքում ԱՄՆ-ի գլխավորությամբ գոռոզամիտ տերությունների ծրագրերը ձախողվեցին, դա հատկապես նկատելի է Պաղեստինում, Իրաքում եւ Լիբանանումե,-Խամենեիի խոսքը մեջբերել է իրանական հեռուստատեսությունը: Ընդսմին նա ամբողջ աշխարհի մահմեդականներին կոչ է արել դիմակայել «գոռոզամիտ տերություններինե, որոնք ձգտում են միջէթնիկական ու միջկրոնական թշնամանք սերմանել իսլամի հետեւորդների միջեւ: «Իսլամական երկրների կառավարությունները պետք է էլ ավելի մերձենան, եթե նրանք հենվեն իրենց ժողովուրդների, իրենց ուժի վրա, շատ ավելի ուժեղ կլինենե,-ասել է այաթոլլա Խամենեին: Նրա խոսքով, չնայած «թշնամիների բազմամյա դավադրություններինե, Իրանն օրեցօր ավելի է ուժեղանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում