Փաշիկ Ալավերդյանը Տիգրան Մարտիրոսյանի որակազրկումը համարում է ՄՕԿ-ի կողմից գործի չիմացություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն անդրադարձել է Պեկինի ամառային օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձած Տիգրան Մարտիրոսյանի որակազրկմանը: «Արմենպերս»-ը հայտնում է, որ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից այսպիսի որոշումը ոչ պրոֆեսիոնալ է:

«Նախ նշեմ, որ այս սկանդալը չի վերաբերվում միայն մեր պետությանը: Մի շարք պետություններ ևս հայտնվել են այսպիսի իրավիճակում: Որակազրկված մարզիկները չափից շատ են: Այո՛, 8 տարի առաջ տված անալիզը դրական արդյունք է տվել, և ես այժմ չեմ արդարացնում դա: Ցանկանում եմ բացատրել իրավիճակը: 20 տարի է աշխատում եմ ֆեդերացիայում : Այն ժամանակ, երբ մարզիկները մտնում էին օլիմպիական ավան հանձնում էին դոպինգ ստուգման օրինակներ: Մեզ համար դա նշանակություն չուներ: Բոլոր մարզիկները անխտիր օգտագործել են ինչ-որ չափաքանակ, որը այն ժամանակ եղած սարքավորումներն ունակ չէին հայտնաբերել: Ես չեմ արդարացնում, այս արարքը ուղղակի ցանկանում եմ նշել, որ բոլորը եղել են նույն հարթության վրա և արել են նույնը: Չի կարելի մեդալը 3-րդ տեղից վերցնել և տալ 4-րդ տեղին: Արդյոք ստուգել եք, որ 4-րդ տեղը մաքուր է: Միազգային օլիմպիական կոմիտեն պետք է բոլորին ստուգի 1-ից մինչև 100-րդ: Այս ամենը պատճառ է գործի չիմացության, կամ միտումի, կամ էլ վատ տեղյակ լինելու»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը:

ՄՕԿ-ի կարգապահական կոմիտեի ներկայացուցիչներ Դենիս Օսվալդը, Գունիլա Լինդբերգը և Ուգուր Էրդեները հրապարակել են Տիգրան Մարտիրոսյանի հետ կապված զեկույց: Դրանում նշվում է, որ Պեկինի 29-րդ ամառային օլիմպիական խաղերում 69 կգ քաշային կարգում հանդես եկած ծանրորդ Տիգրան Մարտիոսյանը խախտել է հակադոպինգային կանոնները, ուստի որոշում է կայացվել որակազրկել նրան, ինչն ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից: Ըստ զեկույցի` որակազրկման ժամկետի մասին վերջնական որոշում կկայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։

Հայերեն

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ