2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել Է, որ հոգնել Է թաքցնել պսորիազի արտաքին դրսեւորումները, ինչից տառապում Է 2010 թվականից: Այդ մասին 35-ամյա հայտնին պատմել Է իր անձնական շարժական հավելվածի Էջերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Glamour UK-ին:
Քարդաշյանի խոսքով՝ քրոնիկ հիվանդությունը կարմիր հետքեր Է թողնում իր մաշկի վրա, հատկապես աջ ոտքին: «Ես արդեն նույնիսկ չեմ Էլ փորձում թաքցնել դրանք (գրգռվածությունները): Երբեմն ես մտածում եմ, թե քանի որ բոլորը գիտեն այդ թերության մասին, Էլ ինչո՞ւ թաքցնել այն»,-գրել Է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղը:
Քիմը նաեւ պատմել Է, որ ապագայում հույս ունի բուժվել, բայց ներկայում «պարզապես սովորում Է պսորիազն ընդունել որպես իր մի մասը»: Նա բուժական սննդակարգ Է պահպանում, օգտագործում Է քսուքներ եւ կորտիզոնի ներարկումներ Է անում:
Այն մասին, որ բժիշկներն իրեն «պսորիազ» են ախտորոշել, Քարդաշյանն առաջին անգամ 2011 թվականին պատմել Է «Քարդաշյանների ընտանիքի» դրվագներից մեկում, ճշտելով, որ իր դեպքում հիվանդությունը ժառանգական Է. մայրը՝ Քրիս Ջենները, նույնպես տառապում Է դրանից:
Պսորիազը քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդություն Է, որը հիմնականում ախտահարում Է մաշկը: