Միջազգային

30 կիլոգրամ նիհարած Քիմ Քարդաշյանն արձակուրդն անցկացնում Է Մեքսիկայում

1 րոպեի ընթերցում

30 կիլոգրամ նիհարած Քիմ Քարդաշյանն արձակուրդն անցկացնում Է Մեքսիկայում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնու՝ Քանիե Ուեսթի եւ իր երկու երեխաների հետ ժամանել Է Մեքսիկայի Պունտա-Միտա առողջարան, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Hollywood Life-ին:Թղթակիցները «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան ռեալիթի շոուի հերոսուհուն նկարահանել են լողափին: Օբյեկտիվում հայտնվել են նաեւ երեք տարեկան Նորթ Ուեսթը եւ իննամսական Սեյնթ Ուեսթը:

Ինչպես նշում Է kp.ru կայքը, սա 35-ամյա Քարդաշյանի առաջին հայտնվելն Է բիկինիով այն բանից հետո, երբ նա հայտարարեց ավելորդ քաշի դեմ իր պայքարն ավարտելու մասին: Քիմի խոսքով՝ իրեն հաջողվել Է նիհարել 30 կգ այն ժամանակվանից, երբ ինքը 2015 թվականի դեկտեմբերին ունեցավ իր երկրորդ երեխային:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում