Հասարակական

21 տարեկան Սևակը ձերբակալվել է ապօրինի եղանակով զինծառայությունը դադարեցնելու համար

1 րոպեի ընթերցում

21 տարեկան Սևակը ձերբակալվել է ապօրինի եղանակով զինծառայությունը դադարեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձորի Ներսիսյան նրբանցքի թիվ 12 շենքի մոտ հայտնաբերվել է 1995 թ. ծնված Սևակ Ք.-ն, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում