Արցախ

Արամ Ա-ն հովվապետական այցով կլինի Լաթաքիայում, Քեսաբում և Տարտուսում

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն հովվապետական այցով կլինի Լաթաքիայում, Քեսաբում և Տարտուսում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Սիրիայի հայաշատ Լաթաքիա, Քեսաբ և Տարտուս բնակավայրերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Արամ Ա-ն պատգամ կհղի Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Լաթաքիան Սիրիայի հինգերորդ ամենամեծ քաղաքն է, այն հայտնի է հայկական մեծ համայնքով: Քեսաբում և Տարտուսում ևս հայկական համայնքներ կան, որոնք թեև մեծապես տուժել են սիրիական պատերազմից, սակայն պահպանել են իրենց մշակութային արժեքներն ու հայկական ինքնությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում