Քաղաքագետը լուրջ փոփոխություն չի ակնկալում Ալիև-Սարգսյան սպասվող հնարավոր հանդիպումից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լուրջ փոփոխություն չի ակնկալում Փարիզում Ալիև-Սարգսյան սպասվող հանդիպումից: «Մինսկի խումբը փորձում է կազմակերպել երրորդ հանդիպումը, բայց չեմ կարծում, որ դա հեշտ կլինի, քանի որ պարզ չէ, թե կողմերը ինչի շուրջ են զրուցելու: Սակայն այս հանդիպումները կարևոր են և պետք են, առանց այդ հանդիպումների չեն կարող ինչ-որ զարգացումներ տեղի ունենալ: Դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի ցանկանում լարվածություն ստեղծել սահմանում: Մեծ պատերազմ չեմ ակնկալում, բայց ինչ-որ գործողություներ կլինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց քաղաքագետը:

Քաղաքագետը կարծում է , որ կողմերի միջև բանակցություններում գաղտնի հատվածները նորմալ երևույթ են:

«Հակամարտող կողմերը և Մինսկի խումբը երբեք, ոչ մի դեպքում չեն հայտնում, թե ինչ է քննարկվել: Միշտ ասվում է, որ հանդիպումներում առաջընթաց կա: Այլ հարց է, որ այնքան էլ դժվար չի կռահել, թե ինչ է այնտեղ կատարվում: Օրինակ` պարոն Ալիևը չի կարող հայտարարել, որ Ղարաբաղին կտրվի կարգավիճակ` Ադրբեջանից անկախ: Նա չի կարող իր երկրում նման բան հայտարարել»,- եզրափակեց քաղաքագետը:

Հայերեն

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը