Հասարակական

Առաջիկա 5 օրը զով եղանակը կպահպանվի

1 րոպեի ընթերցում

Առաջիկա 5 օրը զով եղանակը կպահպանվի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը առաջիկա 5 օրը կպահպանվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ հատկապես երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը գրեթե բոլոր շրջաններում զգալի նվազել է, հուլիսի 3-ին մայրաքաղաքում առավելագույնը գրանցվել է +32 աստիճան տաքություն, առաջիկա 5 օրը ջերմային ֆոնում էական տատանումներ չեն սպասվում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +30...+32 աստիճան: Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքում, մյուս մարզերում տեղումները կլինեն համեմատաբար կարճատև և քիչ քանակությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում