Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կողմերը պատրաստ չեն ո՛չ լայնածավալ պատերազմի, ո՛չ բանակցությունների. Սերգեյ Մինասյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանի սպասելիքները չեն արդարացել, և եթե այդ երկիրը փորձում է փոխել ստատուս-քվոն, պետք է պատրաստ լինի եռակողմ բանակցությունների: Սակայն Ադրբեջանը այդպիսի բանակցությունների դեռևս պատրաստ չէ: Այսպիսի կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Նա խոսեց Ալիևի իրարամերժ և սադրիչ հայտարարությունների մասին:

«Ես կարծում եմ, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Փարիզում սպասվող բանակցություններն ավելի համեստ արդյունքներ կունենան, քան եղել են Պետերբուրգում և Վիեննայում: Այս ընթացքում որոշ փոփոխություններ, գնահատականեր և զարգացումներ եղան Ղարաբաղյան հարցի շուրջ, սակայն իրականությունը չփոխվեց: Մի կողմից կողմերը պատրաստ չեն լայնածավալ պատերազմի, մյուս կողմից բանակցային գործընթացից մեծ ակնկալիքներ չունեն: Եթե Ադրբեջանը համարի, որ ստատուս-քվոն չի բխում իր շահերից և պատերազմը վերսկսելու փորձ անի, այս դեպքում արդեն Ադրբեջանը հայկական կողմից պետք է ավելի լուրջ դիմադրություն սպասի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սերգեյ Մինասյանը:

Խոսելով Ղարաբաղյան գործընթացի շուրջ հնարավոր զարգացումների մասին՝ բանախոսը նշեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են որոշակի քայլեր ձեռնարկել ապրիլյան դեպքերի կրկնությունից խուսափելու համար: ԵԱՀԿ-ն միակ կառույցն է, որ ոչ միայն բանակցային գործընթացների համար է պատասխանատու, այլ նաև հրադադարի ռեժիմի պահպանման: Սակայն Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ այս իրավիճակում հավանական է, որ նոր փակուղու առաջ կանգնենք՝ արդյունքում ունենալով ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակ: Ալիևը պետք է կայացնի այն քաղաքական որոշումը, որին սպասում են Ադրբեջանում և աշխարհում, որն իրենից ենթադրում է կա՛մ ռազմական գործողությունների կրկնություն, կա՛մ բանակցություններ»:

Մինասյանը նաև նշեց, որ ԼՂՀ շփման գիծը բացառիկ օրինակ է, որ պահպանում է հարաբերական խաղաղությունը առանց խաղաղապահ ուժերի և միջացգային դիտորդների: Ադրբեջանը շահագռգռված չէ շփման գծում մշտական դիտորդների կամ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, այդ պարագայում նրանց համար դժվար կլինի դիմել ռազմական սադրանքների:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա